Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնն ուրբաթ նախազգուշացրել է Alphabet-ի գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչային, որ շատ զգոն լինի ԵՄ տեխնիկական կանոններին ընկերության համապատասխանելու հարցում՝ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման ֆոնին YouTube-ում ապատեղեկատվության տարածումից հետո, հայտնում է Reuters-ը։
«Առաջին հերթին, ես կցանկանայի հիշեցնել ձեզ, որ դուք հատուկ պարտավորություն ունեք պաշտպանելու միլիոնավոր երեխաներին և դեռահասներին, որոնք օգտագործում են ձեր հարթակները ԵՄ-ում, բռնի բովանդակությունից, ինչպիսիք են պատանդառումը և այլ գրաֆիկական տեսանյութեր», - ասել է նա Պիչային ուղղված նամակում, որ հրապարակված է X սոցիալական մեդիա հարթակում:
Նամակը հաջորդել է այս շաբաթվա սկզբին Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկին, Meta Platforms-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին և TikTok-ի գործադիր տնօրեն Շոու Ցզի Չուին ուղարկված համանման նամակներին:




























