Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկել է միջազգային ԶԼՄ-ների մեդիա-ֆորումը։
Ինչպես տեղեկացրել է NEWS am-ի թղթակցը Պեկինից, ֆորումի հիմնական թեման է՝ «Քաղաքակրթությունների երկուստեք ուսումնասիրությունը ընդհանուր զարգացման եւ բարեկեցության համար, համաշխարհային պատմության ձեռքբերումների պաշտպանությունը եւ օգտագործումը»։
Ֆորումին մասնակցում են Չինաստանի Լրագրողների ասոցիացիայի Խորհրդի անդամ Վու Սին, Չինաստանի Հանրային դիվանագիտության ասոցիացիայի նախագահ Չեն Յումինը, Պեկինի քաղաքապետարանի մեդիա-դեպարտամենտի տնօրեն Սյու Հեթյենը, Պեկինի քաղաքապետարանի մշակութային ժառանգության դեպարտամենտի տնօրեն Չեն Մինթյեն, Լեհաստանի մեդիա-ասոցիացիայի նախագահ Մարեկ Տրաչուկը, Աթենքի Լրագրողների միության երկրորդ փոխնախագահ Գեորգիոս Գավալասը, ինչպես նաեւ բազմաթիվ հյուրեր։
Ֆորումում ընթերցվել են զեկուցումներ լրագրության եւ տեղեկացվածության ոլորտում համագործակցության թեմայով՝ կապված ընդհանուր համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման հետ։ Ֆորումը տեղի է ունենում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի տասնամյակի նախագծերի շրջանակում։
Պեկինից՝ Պարույր Սինյավսկի




























