Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն հայտարարել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ է արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ, ներառյալ պատժամիջոցները։

«Ալիեւը առաջ է շարժվում՝ Հարավային Հայաստանը զավթելու իր նպատակին հասնելու համար։ Որեւէ կասկած չկա, որ նրա վարչակարգը համարձակություն է ստացել այն բանից հետո, երբ հանդիպել է Արցախ ներխուժման աննշան հետեւանքների։ Ես կոչ եմ արել պետդեպարտամենտին կոնկրետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ, ներառյալ պատժամիջոցները»,- գրել է նա Х-ի իր միկրոբլոգում։