Սաուդյան Արաբիան դադարեցրել է Իսրայելի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման բանակցությունները Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների միջեւ մարտական գործողությունների ֆոնին, տեղեկացրել է AFP-ն՝ հղում կատարելով աղբյուրին։
«Սաուդյան Արաբիան որոշել է դադարեցնել հնարավոր կարգավորման մասին քննարկումը եւ այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ պաշտոնատար անձանց»,- AFP գործակալությանը տեղեկացրել է քննարկումների ընթացքին ծանոթ աղբյուրը։
Սաուդյան Արաբիան Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից մի քանի շաբաթ առաջ խոսում էր Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ԱՄՆ գլխավորած դիվանագիտության առաջընթացի մասին, ինչը նշանակալի քայլ կլիներ պահպանողական թագավորության համար, որը իսլամի երկու սրբատեղիների պահապանն է։
Բայց Էր Ռիադը անհանգստություն է հայտնել պաղեստինցիների ճակատագրի հարցում ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածում, որին Իսրայելը հազարավոր հարվածներ է հասցրել եւ հրամայել տարհանել տարածքի հյուսիսային մասը, ինչը հազարավոր մարդկանց ստիպել է փախուստի դիմել։




























