Միացյալ Նահանգները շաբաթ առավոտյան աշխատում է Եգիպտոսի, Իսրայելի եւ Կատարի հետ Ռաֆահում Գազայից Եգիպտոս անցակետ բացելու ուղղությամբ, շաբաթ օրը տեղեկացրել է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցել է Reuters-ը։

«Մենք փորձեցինք հեշտացնել անցակետի բացումն այսօր ժամը 12-ից մինչեւ 5-ը։ Եգիպտացիները, իսրայելցինեը եւ կատարցիներն աշխատել են այս ուղղությամբ»,- ասել է պաշտոնյան լրագրողներին, որոնք ճամփորդում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։