Միավորված Ազգերի Կազմակերպության դեսպան եւ մշտական ներկայացուցիչ Ամիր-Սայիդ Իրավանին  հերքել է Իսրայելի հայտարարությունն այն  մասին, որ Իրանը միջամտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գորոծղություններին։ Այս մասին գրել է Mehr-ը։

Իրավանին այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գեւտերիշին եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահ Սերժիու Ֆրանսե Դանեզեին գրած նամակներում։

«Իսլամական հանրապետությունը վճռականորեն հերքում է սիոնիստների ցանկացած հայտարարություն վարչակարգի դեմ պաղեստինյան աննախադեպ գործողությանը, որն ստացել է «Ալ-Աքսայի գրոհ» անվանունը, Իրանի միջամտության մասին»,- գրել է Իրավանին։

Դեսպանի նամակները գրվել են ի պատասխան այն նամակի, որը մեկ շաբաթ առաջ ուղարկել էր Իսրայելի ներկայացուցիչը ՄԱԿ գլխավոր քարտուղարին, որում նա հերթական անգամ կրկնել էր չհիմնավորված հակաիրանական մեղադրանքները, նշել է իրանական ԶԼՄ-ն։