Գիտնականները կազմել են մարդու ուղեղի երբեւէ ստեղծված ամենամեծ եւ հանգամանալից «ատլասը»։
Հետազոտողների գիտական աշխատությունում մանրամասն նկարագրված են ուղեղի բջիջների 3 300 տեսակների դիրքն ու ներքին աշխատանքը, որոնց միայն մի փոքր մասն է նախկինում հայտնի եղել գիտությանը։ 21 հոդվածից բաղկացած աշխատությունը հրապարակվել է երեք ամսագրերում՝ Science, Science Advances եւ Science Translational Medicine։
«Դա պարզապես ատլաս չէ,- ասել է Ալենի ուղեղի մասին գիտությունների ինստիտուտի նեյրոկենսաբան եւ հինգ հոդվածների առաջատար հեղինակ Էդ Լեյնը MIT Technology Review-ի հարցազրույցում։- Դա իսկապես միանգամայն նոր ոլորտ է, որտեղ այժմ դուք կարող եք չափից մեծ բջջային ճշգրտությամբ ուսումնասիրել տեսակների ուղեղը, ինչը սովորաբար անհնար էր անցյալում»։
Հետազոտությունն իրականացվել է Առողջապահության ազգային ինստիտուտների նախագծի շրջանակում, որը հայտնի է որպես Ուղեղի հետազոտություն նորարարական նեյրոտեխնոլոգիաների առաջմղման նախաձեռնության շրջանակում (BRAIN)։
Cell Census Network-ը կամ BICCN-ը մեկնարկել է 2017թ., մասշտաբային նախագիծն ուղղված է մկների, մարդկանց եւ պրիմատների, ինչպիսին են կապիկները, ուղեղում հայտնաբերված բջիջների քարտագրմանը։




























