Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 20-ին, ընդունել է Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին եւ փոխնախագահ Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու Միջազգային եվրոպական շարժման՝ հոկտեմբերի 20-21-ը Երեւանում անցկացվող համաժողովին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եվրամերձեցման քայլերին, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին:




























