Լեհական ոստիկանությունը խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ օղակել է Պիլսուդսկու հրապարակը Վարշավայի կենտրոնում՝ պայթյունի սպառնալիքի պատճառով, տեղեկացրել է Reuters գործակալության աղբյուրը։

Լեհական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ տղամարդը բարձրացել է հրապարակի հուշարձանի վրա եւ սպառնացել պայթեցնել իրեն։

X սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարներում պատկերված տղամարդը կանգնած է 2010թ. ավիավթարի զոհերի (96 զոհ, ներառյալ նախագահ Լեխ Կաչինսկին ու նրա կինը՝ Մարիան) հիշատակը հավերժացնող հուշարձանի վրա։

«Մուտք չկա, այնտեղ ռումբ կա»,- Reuters-ի թղթակցին ասել է  պատահարի վայրում գտնվող ոստիկանը։

Ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ տղամարդը բարձրացել է հուշարձանի վրա։