Լեհաստանում սկսվել են Սեյմի և Սենատի ընտրությունները, ինչպես նաև ազգային հանրաքվեն, հայտնում է Լեհական ռադիոն։
Հոկտեմբերի 13-ից 14-ի կեսգիշերից Լեհաստանում սկսվել է խորհրդարանական ընտրությունների և համապետական հանրաքվեի ընթացքում ընտրական և հանրաքվեի լռությունը, որը կտևի մինչև քվեարկության ավարտը՝ հոկտեմբերի 15-ի ժամը 21:00-ն։
Ընտրությունների և հանրաքվեի ժամանակ լռության ընթացքում արգելվում է ցանկացած ձևով նախընտրական և հանրաքվեի հարցերի վերաբերյա քալրոզչությունը, այդ թվում՝ հանրահավաքներ, երթեր և ցույցեր կազմակերպելը, ելույթներ ունենալը և ընտրական նյութեր տարածելը, ինչպես նաև թռուցիկներ բաժանելը։ Արգելքը վերաբերում է նաև համացանցին։
Ընտրողների վարքագծի և ընտրությունների ակնկալվող արդյունքների վերաբերյալ հարցումների հրապարակման արգելքը խախտելը իրավախախտում է, որը պատժվում է 500 հազարից (մոտ 110 հազար եվրո) մինչև 1 միլիոն զլոտի (մոտ 220 հազար եվրո) տուգանքով։
Լեհաստանում պետք է ընտրվեն Սեյմի՝ խորհրդարանի ստորին պալատի 460 պատգամավոր, Սենատի՝ վերին պալատի 100 պատգամավոր։
Հարցումների համաձայն, հիմնական պայքարը կծավալվի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության և ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիայի» միջև։





























