Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ ռազմական գործողության գլխավոր առաջնահերթությունը պատանդներին փրկելն է, որոնք «ամենայն հավանականությամբ» պահվում են ստորգետնյա տարածքում, հաղորդում է Israel Today-ը։

Մատնանծելով  Գազայի հատվածում «թունելների բարդ ցանցը»՝ Կոնրիկուսը CNN-ին ասել է, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից առևանգված 150-200 մարդիկ «հավանաբար պահվում են գետնի տակ  տարբեր վայրերում»:

«Ժամանակակից զինվորականների համար չափազանց դժվար է կռվել նման խիտ բնակեցված քաղաքային տարածքում»:

Կոնրիկուսը հայտարարել է  նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը չի հարձակվի խաղաղ բնակչության վրա։

«Բայց կրկին, մենք պետք է հիշենք... մենք պատրաստվում ենք կռվել անողոք թշնամու դեմ, որը խնդիր չունի օգտագործելու այն ամենը, ինչ հասանելի է... խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան  և քաղաքացիական ենթակառուցվածքները ռազմական նպատակներով օգտագործելով», - ասել է Կոնրիկուսը: