Հոկտեմբերի 13-ից 15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում արդեն 18-րդ անգամ DigiTec-ն իր հովանու ներքո է համախմբել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք ընկերությունների և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ 

ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման ֆինտեք հովանավորն է Ֆասթ Բանկը։

Էքսպոյի իր ընդարձակ տաղավարում Ֆասթ Բանկը հաճախորդներին է ներկայացնում սեփական ուժերով ստեղծված ժամանակակից բանկային համակարգը, բջջային հավելվածի նախնական տարբերակը, որը դեռևս գտնվում է թեստավորման փուլում, ինչպես նաև Ֆասթ Շիֆթ էլեկտրոնային դրամապանակը և հայերեն բանավոր տեքստերի հիման վրա մեքենայական ուսուցման մոդելների կառուցան նպատակով ստեղծված
«ԽոսաՓող» հավելվածը։

Ֆասթը էքսպոյի 3 օրերի ընթացքում իր տաղավարում նաև հետաքրքիր, ինտելեկտուալ միջոցառումներ է կազմակերպում IT համայնքի համար և լավագույն մասնակիցներին անակնկալ նվերներ հանձնում։

Մասնակցելով DigiTec էքսպոյին՝ Ֆասթ Բանկը նպատակ ունի խթանել հայկական տեխնոլոգիական համայնքի առաջընթացը:

 383A0255.JPG (1.01 MB)

383A0259.JPG (1.30 MB)

383A0260.JPG (1.03 MB)

383A9276.JPG (942 KB)

383A9295.JPG (1.06 MB)

383A9308.JPG (632 KB)

383A9387.JPG (719 KB)

383A9406.JPG (626 KB)

383A9411.JPG (428 KB)

383A9430.JPG (1.20 MB)

383A9661.JPG (431 KB)

383A9663.JPG (407 KB)

383A9683.JPG (1.01 MB)

383A9717.JPG (999 KB)

383A9718.JPG (906 KB)

383A9730.JPG (679 KB)

383A9748.JPG (689 KB)

Banner.JPG (986 KB)