Իսրայելը հերքում է տեղեկություններն այն մասին, որ համաձայնել է դադարեցնել կրակը Գազայի հատվածի հարավում, որպեսզի թույլ տա բացել Ռաֆահ սահամնամերձ անցումը հումանիտար օգնության համար։

«Ներկա պահին հրադադար չկա Գազայի հատված հումանիտար օգնություն հասցնելու եւ օտարերկրացիներին դուրս բերելու համար»,- ասել է վարչապետ Նեթանյահուն։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, եգիպտական անվտանգության ծառայություններին հղում կատարելով, տեղեկացրել է, որ Իսրայելը համաձայնել է դադարեցնել կրակը առավոտյան ժամը 9-ին, Եգիպտոսի եւ ԱՄՆ-ի հետ համաձայնության շրջանակում։