Ռուսաստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Վան Ին Պեկինում ընթացող բանակցություններում քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը, կարգավորման քաղաքական-դիվանագիտական մեթոդները եւ Մերձավոր Արեւելքի իրավիճակը։

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, այդ թվում նաեւ Մերձավոր Արեւելքի իրավիճակի վերաբերյալ։ Նախարարները քննարկել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՕՏ) անվտանգության խնդիրները»,- նշվել է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

«Նախարարները քննարկել են ուկրաինական ճգնաժամի հարցը, քաղաքական-դիվանագիտական կարգավորման ջանքերը»,- ավելացրել են գերատեսչությունում։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ-ն, երկու երկրների արտգործնախարարները գոհունակություն են հայտնել ռուս-չինական փոխգործակցության դրական դինամիկայից, քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, ինչպես նաեւ ՌԴ նախագահի մասնակցության հարցը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» երրորդ միաջզգային համաժողովին, Մոսկվայի եւ Պեկինի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության եւ «Գոտի եւ ուղի» չինական նախաձեռնության համակցման վերաբերյալ։

«Ընդգծվել է Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ միջազգային ասպարեզում, այդ թվում ՄԱԿ-ում եւ Անվտանգության խորհրդում, ՇՀԿ-ում, Քսանյակի խմբում, ԱԽՕՏ-ում եւ այլ համաժողովներում սերտ համակարգման կարեւորությունը, ԲՐԻԿՍ կապերի ամրապնդումը 2024թ.»,- ավելացրել են դիվանագիտական գերատեսչությունում։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ բանակցությունների ժամանակ գոհունակություն է արտահայտվել բոլոր թննարկվող հարցերի առնչությամբ։ Բանակցություններն անցել են  ռուս-չինական հարաբերություններին բնորոշ վաստահալից եւ կառուցողական հունով։