Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ ՀԱՄՍ-ը Գազայի հատվածում պահում է 199 պատանդի, տեղեկացրել է The Guardian-ը։

Պատանդներն առեւանգվել են շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները անցել էին պատնեշը Իսրայելի հարավում եւ գրոհել երաժշտական փառատոնն ու մի քանի բնակավայրեր, ինչի հետեւանքով զոհվել է ավելի քան 1 300 իսրայելցի։

Բանակը հայտարարել է, որ ներկա պահին զոհվել է 291 իսրայելցի զինվոր, նա հաստատել է վարչապետի գրասենյակի հայտարարությունն այն մասին, որ Գազայի հարավում ժամանակավոր հրադադարի ռեժիմ չի գործում։

Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ 2 750 պաղեստինցի է զոհվել, կա 9 700 վիրավոր Իսրայելի ավիահարվածների հետեւանքով։