ԱՄՆ-ն «միանշանակ» կարող է իրեն թույլ տալ պատերազմ երկու ճակատով, Sky News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը՝ խոսելով Ուկրաինայի պատերազմի և Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մասին։
Նա ասել է, որ տնտեսությունը և պետական ֆինանսները լավ վիճակում են՝ աջակցելու ԱՄՆ շահերին արտասահմանում: Նրա խոսքով, դեռ վաղ է կանխատեսումներ անել վերջին հակամարտության տնտեսական ազդեցության մասին, քանի որ նավթի և բնական գազի գները մնում են անկայուն՝ Մերձավոր Արևելքում ավելի լայն պատերազմի վախի պատճառով:
Յելենը մատնանշել է գնաճի զգալի անկումը, սակայն հանրապետականներին կոչ է արել լրացնել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի պաշտոնանկության պատճառով առաջացած բացը` ավելի շատ հարկաբյուջետային աջակցություն տրամադրելու համար:
«Մենք իսկապես պետք է միջոցներ գտնենք թե՛ Իսրայելի, թե՛ Ուկրաինայի համար։ Սա առաջնահերթություն է»,- ասել է Ելենը։ «Մենք աջակցում ենք Իսրայելին. Ամերիկան նաև հասկացրել է Իսրայելին, որ մենք շատ սերտ համագործակցում ենք իսրայելցիների հետ, որ նրանք իրավունք ունեն պաշտպանվելու: Բայց կարևոր է փորձել հնարավորինս պահպանել անմեղ խաղաղ բնակիչների կյանքը: Ամերիկան, անշուշտ, կարող է իրեն թույլ տալ կանգնել Իսրայելի կողքին և աջակցել նրա ռազմական կարիքներին, և մենք կարող ենք և պետք է նաև աջակցենք Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում»:
Հարցին, թե ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարող է ավելի շատ բան անել՝ Իրանի վրա ջնշում գործադրելու հմար, որպեսզի վերջին չներքաշվի պատերազմի մեջ, Ելենը պատասխանել է. «Ես գիտեմ, որ դիվանագիտական բանակցություններ են ընթանում: Բայց ես չեմ պատրաստվում մանրամասնել»:





























