Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին մեղադրում է Իսրայելին, որը չի բացում Ռաֆահ անցակետը Եգիպտոսի եւ Գազայի հատվածի միջեւ։
Ելույթ ունենալով ֆրանսիացի գործնկերոջ հետ մամուլի ասուլիսում՝ Շուքրին Իսրայելին մեղադրել է անցակետը փակ պահելու մեջ։ «Իսրայելի կառավարությունը դեռ չի բացել անցումը Գազայի հատվածից»,- ասել է նա։
Շուքրիի խոսքով՝ Եգիպտոսը պետք է աջակցի անցումը բացելուն, եւ հումանիտար օգնությամբ մեքենաները սպասում են թույլտվության։ «Եգիպտոսը այս ճգնաժամի ամենասկզբից աշխատում է, որպեսզի անցումը բացվի եւ ապահովվի հումանիտար օգնության առաքումը»,- ասել է նա։
ՄԱԿ հինգ բենզատար սպասում է Գազայի կողմում, Ռաֆահ անցակետի մոտ, որպեսզի հատի սահմանը եւ լիցքավորվի Եգիպտոսում, CNN-ին տեղեկացրել է պաղեստինցի պաշտոնյան։
Իսրայելի վարչապետի գրասենյակում երկուշաբթի հերքել են որեւէ պայմանավորվածություն Ռաֆահի անցակետը բացելու վերաբերյալ։





























