Իսրայելական վարչակարգը շուտով կընկնի, եւ պաղեստինցի ժողովուրդը կհաղթի վերջնական մարտում, ասել է իսլամական հեղափոխության առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Իրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հալեդ ալ-Քադումիի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է Mehr-ը։
Նա ողջունել է պաղեստինյան Դիմադրության վերջին ձեռքբերումները՝ հայտարարելով, որ ՀԱՄԱՍ-ը առաջ է ընթանում ճիշտ ճանապարհով դեպի վերջնական հաղթանակ»։
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի շարունակվող լայնածավալ գործողությունը օկուպացիայի դեմ, որն ստացել է «Ալ-Աքսայի փոթորիկ» անվանումը, կարեւոր քայլ է, որը ցնցել է թշնամիներին»։
Նա ընդգծել է, որ Իրանը աջակցում է պաղեստինցի ժողովրդին։
Վելայաթին «ՀԱՄԱՍ-ի զինյալներին կոչ է արել առաջ շարժվել ամբողջ ուժով»։
Քադումին իր կողմից ասել է, որ «պաղեստինցի ժողովրդի վերջին աննախադեպ ձեռքբերումները ապացուցել են, որ իսրայելական վարչակարգը անկման մեջ է, եւ որ պաղեստինցիները կազատագեն Ալ-Քուդսը (Երուսաղեմը- խմբ.)»։





























