Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էբրահիմ Ռաիսին քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։
Թուրքիայի նախագահի հաղորդակցության գրասենյակի հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու առաջնորդները քննարկել են նաև հակամարտությունը թուլացնելու համար անհրաժեշտ քայլերը:
«Էրդողանն ասել է, որ հակամարտության շուտափույթ դադարեցումը կարևոր է տարածաշրջանային և գլոբալ խաղաղության համար, և Թուրքիան ջանքեր է գործադրել Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար։
Նախագահը նաև հայտարարել է, որ հակամարտող կողմերի կողմից ձեռնարկվող փոխադարձ դրական քայլերը կհանգեցնեն վերջնական լուծման»,- նշվում է զեկույցում։





























