ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջին օրերին Իսրայել կատարած իր երկրորդ այցի ժամանակ հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Ինչպես հաղորդում է Haaretz-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակը, հանդիպման ժամանակ նշվել է, որ «Իսրայելը չի համաձայնել ՀԱՄԱՍ-ին մարդասիրական որեւէ օգնություն ցուցաբերել։ Մենք պատերազմական իրավիճակում ենք և ամբողջ ուժով կշարունակենք մինչև հաղթանակ»։
Այցի շրջանակներում Բլինքենը կհանդիպի Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի, ինչպես նաև նախագահ Իսահակ Հերցոգի հետ։
Երկուշաբթի Բլինքենի վերադարձը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն փորձում է օգնել Գազայում արգելափակված ամերիկացի քաղաքացիներին դուրք գալ պաշարված գոտուց մնացած միակ ելքով՝ Ռաֆահով Եգիպտոս անցնող ճանապարհով: Կահիրեն ասել է, որ Իսրայելը չի համաձայնել բացել անցակետը:
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին հայտարարել է, որ առաջընթաց չկա Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև Ռաֆահ անցակետի բացման հարցում:
Ելույթ ունենալով իր ֆրանսիացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում՝ Շուկրին մեղադրել է Իսրայելին անցակետի շարունակական փակման համար։ «Իսրայելի կառավարությունը դեռ չի ընդունել այնպիսի դիրքորոշում, որը թույլ կտա բացել Գազայի հատվածը՝ թույլ տալով օգնության մուտքը կամ երրորդ երկրների քաղաքացիների ելքը»,- ասել է նա։
Անցյալ շաբաթ Իսրայել կատարած իր առաջին այցից հետո Բլինքենը սկսեց տարածաշրջանային շրջագայություն՝ փորձելով զսպել հակամարտության հետագա սրումը: Նա այցելել է Հորդանան, Եգիպտոս և Սաուդյան Արաբիա։ Այնուամենայնիվ, նրա ջանքերը՝ համոզելու այս երկրներին աջակցել ԱՄՆ-ի դիրքորոշմանը այս հակամարտությունում, կարծես թե անհաջող են եղել։





























