ԱՄՆ-ն «ոչ մի պայման» չի դնում Իսրայելին զենք տրամադրելու համար Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում, լրագրողներին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
«Նրանք իրավունք ունեն պաշտպանվելու։ Նրանք իրավունք ունեն պայքարելու ահաբեկչական այս սպառնալիքի դեմ, և մենք կշարունակենք անել ամեն ինչ՝ օգնելու նրանց դա անել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Բայդենը մտադիր է հոկտեմբերի 18-ին այցելել Իսրայել։ Դրանից հետո նա կայցելի Հորդանան։ Ամմանում գտնվելու ժամանակ Բայդենը կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդուլլահի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը, ասել է Քիրբին։
Բայդենը «կվերահաստատի, որ ՀԱՄԱՍ-ը չի աջակցում Պաղեստինի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքին և կքննարկի Գազայի հատվածում խաղաղ բնակիչների հումանիտար կարիքները», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։




























