Ներկայացուցիչների պալատը օրենսդրական նախագիծ է մշակում, որը թույլ կտա օգտագործել ԱՄՆ ռազմական ուժը, եթե Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ներկայիս հակամարտությունը վերաճի Իրանի հետ ավելի լայն պատերազմի:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը CNN-ին ասել է, որ իր հանձնաժողովը օրինագիծը մշակում է «անհրաժեշտության դեպքում»:

«Մենք ունենք իրավիճակ Մերձավոր Արևելքում, որն օրեցօր ավելի է սրվում»,- ասել է նա՝ հավելելով, որ կա Հեզբոլլահի և Իրանի պատերազմի մեջ ներքաշվելու վտանգ։

Լուրը, որ նրա կոմիտեն մշակում է օրենսդրության նախագիծ, որը հայտնի է որպես Ռազմական ուժի կիրառման թույլտվություն, հրապրակվել է այն ժամանակ, երբ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է մեկնել Իսրայել և ազդարարում է, որ ԱՄՆ կառավարությունը խորապես մտահոգված է, որ ճգնաժամը կարող է ընդլայնվել այն աստիճանի, որ ԱՄՆ-ից կարող է պահանջվել ռազմական պատասխան:

ԱՄՆ զինուժը երկրորդ ավիակիր խումբն ուղարկել է Միջերկրական ծովի արեւելյան հատված, իսկ ռազմաօդային ուժերի կործանիչները՝ տարածաշրջան՝ Իրանին զսպելու ԱՄՆ ջանքերի շրջանակներում: