Իսրայելի «Շին Բեթ» անվտանգության ծառայության ղեկավար Ռոնեն Բարը ստանձնել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման պատճառ դարձած ձախողումների պատասխանատվությունը։ Դրանով Բարը միանում է պատասխանատվություն ստանձնած մի քանի նշանավոր գործիչների, այդ թվում՝ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետին, բանակի ավագ հրամանատարին և ազգային անվտանգության խորհրդականին, գրում է Haaretz-ը։

Կիրակի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության մի քանի նախարարներ ասել են, որ կառավարությունը պատասխանատվություն է կրում պատերազմի համար, այդ թվում՝ ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը և կրթության նախարար Յոավ Կիշը:

Նեթանյահուն և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նման բան չեն հայտարարել: