Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ մեկ գիշերվա ընթացքում Գազայի հատվածում հարվածել է ՀԱՄԱՍ-ի եւ Պաղեստինյան իսլամական ջիհադի 200 օբյեկտների։
Այդ օբյեկտներից են կազմակերպության կենտրոնակայանը, որտեղ սպանվել են ՀԱՄԱՍ-ի մի քանի անդամներ, եւ բանկը, որից օգտվում էր ՀԱՄԱՍ-ը։
Նշվել է, որ ՌԾՈւ նավերը եւս հարվածներ են հասցրել, այդ թվում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետերին եւ Գազա քաղաքի զինապահեստներին։




























