Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին խիստ քննադատության է ենթարկել Իսրայելին եւ ԱՄՆ–ին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Դեւլեթ Բահչելին կոչ է արել Իսրայելին շտապ դադարեցնել հարձակումները եւ նստել բանակցությունների սեղանին։ Բահչելին հայտարարել է, թե ԱՄՆ կողմից ավիակիր ուղարկելը Իսրայելի ափերի մոտ սպառնալիք է եւ անպատասխանատու քայլ։

Դեւլեթ Բահչելին դատապարտել է նաեւ Թել Ավիվ այցելած ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը, թե ինքը Թել Ավիվում  է ոչ միայ որպես ԱՄՆ պետքարտուղար, այլ որպես հրեա։