Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է այցելել Իսրայել։

«Ես աջակցում եմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, սակայն դա միշտ պետք է համատեղելի լինի միջազգային իրավունքի, մարդասիրական իրավունքի հետ», - ասել է Մակրոնը։

Նա ասել է, որ ցանկանում է մոտ ժամանակներս մեկնել Իսրայել, սակայն այցի ժամկետ չի նշել։

Նշենք, որ Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ պատերազմի սկզբից ի վեր մի շարք առաջնորդներ այցելել են Թել Ավիվ, այդ թվում՝ ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, իսկ վաղը այնտեղ կժամանի նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։