Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Իսրայել, հայտնում է Times of Israel-ը։

Հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսված են Շոլցի հանդիպումները վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախագահ Իսահակ Հերցոգի և այլ պաշտոնյաների հետ։

Օդանավակայանում նրան դիմավորել է արտգործնախարար Էլի Կոենը, ով ողջունեց Գերմանիայի կանցլերին «այս կարևոր այցի կապակցությամբ, որն ապացուցում է, որ Գերմանիան աջակցում է Իսրայել պետությանը և աջակցում է նրա պայքարին՝ հանուն իր քաղաքացիների անվտանգության»։