Հարավաֆրիկյան Հանրապետությունը երեքշաբթի ասել է, որ իր արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ Գազայի հատվածին և պաղեստինյան այլ տարածքներին օգնություն տրամադրելու վերաբերյալ և հերքել է Իսրայելի դեմ հակամարտությունում զինյալների խմբավորմանն աջակցելու մասին տեղեկությունները, հաղորդում է AP-ն:
Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորին խնդրել են զանգահարել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեին, ասվում է կառավարության միջազգային հարաբերությունների և համագործակցության վարչության (DIRCO) հայտարարության մեջ:
Նշվում է, որ զրույցը համապատասխանում է երկխոսությունը հեշտացնելու համար բոլոր կողմերի հետ համագործակցելու՝ երկրի պատրաստակամությանը։
«Մենք ՀԱՄԱՍ-ի հետ երկկողմ հարաբերություններ չունենք... Օկուպացիայի դեմ պաղեստինյան պայքարին աջակցելը հավասարազոր չէ ՀԱՄԱՍ-ին աջակցելուն», - ասել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի խոսնակ Վինսենթ Մուգվենյան X-ի իր միկրոբլոգում։





























