Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համատեղ հայտարարություն են տարածել, հայտնում է Haaretz-ը։
Շոլցն ասել է, որ «այսօր այստեղ՝ Իսրայելում, այս դժվարին իրավիճակում, կարևոր է հստակ ասել. Գերմանիայի պատմությունը և Հոլոքոստից բխող մեր պատասխանատվությունը մեր խնդիրն է դարձնում ապահովել Իսրայելի գոյությունն ու անվտանգությունը»։
Գերմանիայի կանցլերը նաև զգուշացրել է «բոլոր մյուս խաղացողներին չմտնել այս հակամարտության մեջ», քանի որ դա կլինի «մեծ և աններելի սխալ»։
«Դժվար ժամանակներում Գերմանիան միայն մեկ տեղ ունի՝ աջակցել Իսրայելին», - ասել է նա՝ հավելելով, որ «Իսրայելը միջազգային իրավունքի հիման վրա իրավունք ունի պաշտպանել իրեն և պայքարել ահաբեկչության դեմ։ Յուրաքանչյուր երկիր պարտավոր է պաշտպանել իրեն և իր քաղաքացիներին»:
Նեթանյահուն, իր հերթին, ասել է, որ «ՀԱՄԱՍ-ը նոր նացիստներն են։ ՀԱՄԱՍ-ը ԴԱԻՇ-ն է, և ինչ-որ առումով նույնիսկ ավելի վատ, քան ԴԱԻՇ-ը: Աշխարհը պետք է աջակցի Իսրայելին»:





























