Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցաչի Հանեգբին բարձրացրել է մեկ այլ ճակատային գիծ բացելու հնարավորությունը՝ Լիբանանի հետ Իսրայելի հյուսիսային սահմանի երկայնքով բախումների ֆոնին, հայտնում է CNN-ը։

«Հյուսիսից եկող ցանկացած սպառնալիք ցավալի է, բայց չի թուլացնի Իսրայելի վճռականությունը»,- ասել է Հանեգբին։

«Մենք կցանկանայինք խուսափել այլ ճակատ ստեղծելուց, բայց նույնիսկ մեկ այլ ճակատով կհաղթենք»,- հավելել է նա։

Հանեգբին նաև ասել է, որ Լիբանանը «պատանդ է պահվում Հեզբոլլահի և Իրանի կողմից»՝ ասելով, որ Լիբանանը «կորցրել է սեփական ճակատագիրը տնօրինելու կարողությունը»:

«Եթե ճակատամարտն իսկապես տեղի ունենա հյուսիսում, ապա Լիբանանն այնպիսի տեսք չի ունենա, ինչպիսին հիմա է կամ նույնիսկ 50 տարի առաջ: Մենք կստիպենք Լիբանանին վերադառնալ քարի դար, եթե տեսնենք սադրանքներ Լիբանանից»,- ասել է Հանեգբին: