Պենտագոնը հրապարակել է կադրեր վերջին երկու տարիների ընթացքում ամերիկյան ռազմական ինքնաթիռների կողմից ավելի քան 180 չինական ինքնաթիռներ որսալու մասին։ Այս մասին տեղեկացրել է AP-ն։
Պենտագոնը երկար տարիներ փորձել է պատրաստվել Չինաստանի հետ պոտենցիալ հակամարտությանը Թայվանի պատճառով, անգամ չնայած այն բանին, որ այժմ աջակցում է դաշնակիցներին Ուկրաինայում եւ Իսրայելում։
Ծովակալ Ջոն Աքվիլինոն՝ ԱՄՆ Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավարը, ճեպազրույցում հայտարարել է, որ հրամանատարությունն ունի ամեն բան, ինչ պետք է Չինաստանին «զսպելու» համար։ «Մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի ուժեղացնենք մեր ներկայությունը տարածաշրջանում, ուժեղացնենք զսպումը, եւ մենք կշարունակենք անել դա»։
Պաշտոնյաները հայտարարել են, որ չինական թռիչքները կրել են ռիսկային եւ ագրեսիվ բնույթ, բայց չեն նշել, որ դրանց մեծ մասը անվտանգ է, հատուկ տերմին, որն օգտագործվում է միայն աղաղակող դեպքերում։ Պաշտոնական անձինք, սակայն, հայտարարել են, որ կարեւոր է հրապարակել տեսագրված նյութը եւ ուշադրություն հրավիրել նման պահվածքի վրա, քանի որ, նրանց խոսքով, դա «Չինաստանի կողմից տարածաշրջանում վախեցնելու ավելի լայն միտման մի մասն է, որը կարող է պատահմամբ հակամարտության հանգեցնել»։





























