Բեռլինում սինագոգի վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետվել, հայտնում է AP-ն։ Կահալ Ադաս Ջիսրոելի համայնքը հայտնել է, որ քաղաքի Միտտե թաղամասում գտնվող իր սինագոգը հարձակման է ենթարկվել, այրվող երկու իր են նետել։ Ոստիկանությունը հաստատել է միջադեպը։
«Անհայտ անձինք երկու մոլոտովի կոկտեյլ են նետել», - գրել է համայնքը X-ում՝ տեղադրելով տեսանյութ, որտեղ ոստիկանները զննում են դեպքի վայրը շրջափակված սինագոգի դիմաց:
Բեռլինի կենտրոնում գտնվող Կահալ Ադաս Ջիսրոել համայնքային համալիրում կա սինագոգ, մանկապարտեզ և համայնքային կենտրոն:
Ոստիկանությունը նաև հայտնել է, որ գիշերը անկարգություններ են տեղի ունեցել մուսուլման ներգաղթյալների և ոստիկանների միջև Նոյկյոլն և Կրոյցբերգ քաղաքային շրջաններում, ինչպես նաև Բեռլինի խորհրդանշական Բրանդենբուրգյան դարպասի մոտ, որի ժամանակ մի քանի սպաներ վիրավորվել են:
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից և դրան հաջորդած Գազայի պատերազմից հետո ոստիկանությունը ուժեղացրել է անվտանգությունը Բեռլինում և ամբողջ Գերմանիայում հրեական հաստատություններում: Սակայն իսրայելական դրոշները, որոնք համերաշխորեն ծածանվում էին ամբողջ երկրի քաղաքապետարանների առջև, պատռվել և այրվել են: Դավթի աստղը նկարվել է Բեռլինի մի քանի շենքերի դռների և պատերի վրա, որտեղ հրեաներ են ապրում։





























