Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «ցնցված է Գազայի հատվածում Ալ-Ահլի Ալ-Արաբի հիվանդանոցի վրա կատարված ողբերգական հարձակումից»։
«Անհրաժեշտ է, որ այս միջադեպի հետ կապված բոլոր փաստերը մանրակրկիտ հետաքննվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Մենք նաև կոչ ենք անում անհապաղ թույլ տալ մարդասիրական օգնությունը հասնի Գազայի հատված՝ օգնություն տրամադրելու համար»,- գրել է նա X միկրոբլոգում:




























