ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է, որ Գազայի հատվածում հիվանդանոցին հարվածելն արդարացում չունի, բայց չի նշել ողբերգության մեղավորին, տեղեկացրել է AFP-ն։
Եվրահանձնաժողովի նախագահը օրենսդիրներին ասել է, որ «անհրաժեշտ է պարզել հիվանդանոցի պայթեցման» փաստերը։
Իսրայելը եւ պաղեստինցիները մեղադրում են միմյանց, հիվանդանոցի պայթեցման փաստն արդեն առաջ է բերել Իսրայելի դեմ բողոքներ Մերձավոր Արեւելքում։
Ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ «մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը քաղաքացիներին պատերազմից պաշտպանելու հարցում»։ Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը պաղեստինցիների կրած տառապանքների հիմնական պատճառն է։ «ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական է։ Եվ պաղեստինցի ժողովուրդը տուժում է այդ ահաբեկչությունից»,- ասել է նա։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել իսրայելական արձագանքի մասշտաբների վերաբերյալ, որը վերաբերում է 2,3 մլն պաղեստինցիներին Գազայի հատվածում։
«Մենք դատապարտում ենք ահավոր ահաբեկչական գրոհները, բայց ես կարծում եմ, որ մենք նաեւ պետք է դատապարտենք զոհերի փաստը քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասել է Բորելը խորհրդարանում։ «Մենք չենք կարող Գազայի բնակիչների վրա դնել ՀԱՄԱՍ-ի ահավոր գործողությունների պատասխանատվությունը»։
Ելույթները խորհրդարանում եւ բարձր մակարդակով տեսակոնֆերանսները ԵՄ-ում երեքշաբթի օրը ընդգծել են տարաձայնությունները ԵՄ ներսում՝ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտության զարգացման հարցում։





























