Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վրդովմունք է հայտնել Բեռլինի Սինագոգի մոտ տեղի ունեցած հարձակման առնչությամբ, որի ժամանակ  շենքի  վրա երկու Մոլոտովի կոկտեյլ (շշառումբ) են նետել։

«Ցանկանում եմ ուղիղ ասել, որ վրդովված եմ։ Անձամբ ես վրդովված եմ որոշ մարդկանց ասածներից և արարքներից»,- ասել է Շոլցը Եգիպտոս կատարած իր այցի ժամանակ:

«Հարձակումները հրեական հաստատությունների վրա և մեր փողոցներում բռնության  գործողությունները ստոր և անընդունելի են: Հակասեմիտիզմը տեղ չունի Գերմանիայում»,- սոցիալական ցանցի գրառման մեջ ավելացրել է նա։

«Չորեքշաբթի վաղ առավոտյան երկու գլխարկավոր տղամարդ Մոլոտովի կոկտեյլներ են նետել Բեռլինի կենտրոնում գտնվող Սինագոգի ուղղությամբ»,- հայտնել  է ոստիկանությունը՝ հավելելով, որ ձերբակալվել է մի տղամարդ, ով  բղավում է հակասեմական կարգախոսներ:

Գերմանիայում հրեական հաստատությունների շուրջ անվտանգությունը խստացվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա և դրան հաջորդած իսրայելական ավիահարվածները վրդովմունք են առաջացրել երկրի արաբախոս և հրեական համայնքների շրջանում:

ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Գերմանիայի ոստիկանությունը մերժեց պաղեստինամետ ցույցեր կազմակերպելու խնդրանքների մեծ մասը և   կանխեց մի շարք հավաքների իրականացումը: