Չինաստանը ցնցված է և խստորեն դատապարտում է Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումը, որը հսկայական զոհերի պատճառ է դարձել: Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Մենք սգում ենք բոլոր զոհերի համար և մեր ցավակցությունն ենք հայտնում վիրավորներին։ Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, ինչպես նաև ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու և ավելի վատթարացող հումանիտար աղետը կանխելու համար»:





























