Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին շրջագայության կմեկնի արաբական երկրներ՝ փորձելով բարելավել հարաբերությունները այն առաջնորդների հետ, որոնք դժգոհ են Գազայի հատվածում հրադադարին աջակցելուց Բրիտանիայի մերժումից, գրում է The Guardian-ը։

Ակնկալվում է, որ նա կայցելի Եգիպտոս, Քաթար, Թուրքիա և, հնարավոր է, Բահրեյն, ասել են աղբյուրները՝ նշելով, որ ճամփորդական ծրագրերը դեռ վերջնական տեսքի չեն բերվել:

Ակնկալվում է, որ Եգիպտոսում նա կկենտրոնանա Ռաֆահ անցակետի բացման հնարավորության, ինչպես նաև Գազայի հարավում անվտանգ տարածք ստեղծելու վրա, որտեղ հնարավոր կլինի օգնություն ուղարկել:

Քաթարում Քլևերլին կանդրադառնա  Դոհայում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող շուրջ 200 պատանդների ազատ արձակման շուրջ բանակցական  ջանքերին: Քաթարը դիվանագիտական ​​հարաբերություններ է պահպանում ՀԱՄԱՍ-ի հետ և փորձում է տարբեր պայմանագրեր կնքել՝ պատանդներից գոնե մի քանիսի ազատ արձակմանը հասնելու համար։

Թուրքիայում նա, ամենայն հավանականությամբ, կուսումնասիրի, թե արդյոք թուրքական կառավարության հայտնի կապերը ՀԱՄԱՍ-ի հետ կարող են առաջընթացի հանգեցնել պատանդների գործով:

Քլևերլին արդեն այցելել է Իսրայել ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որպեսզի իր համերաշխությունը հայտնի Իսրայելի ժողովրդին: