Բուենոս Այրեսում Իսրայելի և ԱՄՆ դեսպանությունները տարհանվել են։ Այս մասին հայտնել է Արգենտինայի ոստիկանությունը, տեղեկացնում է Buenos Aires Herald-ը։

Տարհանումը պայմանավորված է շենքերում տեղադրված պայթուցիկ սարքերի մասին նախազգուշացումներով։

Իսրայելի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը ոստիկանությանը հայտնել է, որ իր փոստարկղին ռումբի մասին սպառնալիք է ուղարկվել։