Հանգստություն ապահովելու մեր ջանքերը խաթարվում են այնպիսի քայլերով, ինչպիսիք են ավիակիրների ուղարկումը տարածաշրջան, օգնության դադարեցումը պաղեստինցի ժողովրդին և Գազայի բնակիչների հավաքական պատիժը։ Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որն ավելի ու ավելի անարդյունավետ է դառնում, հերթական անգամ ձախողել է իր պարտականությունները։ Արևմտյան երկրները, որոնք մարդու իրավունքների և ազատությունների ջատագովն են, կրակի վրա յուղ լցնելուց բացի այլ քայլեր չեն ձեռնարկել: Միջազգային լրատվամիջոցներն իրենց կողմնակալ և կեղծավոր հրապարակումներով գործնականում միացել են մարդկային ջարդերն արդարացնելու մրցավազքին»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն է ավիակիրներ է ուղարկել Իսրայելին աջակցելու։





























