Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է մասնակցել COP28 կլիմայական համաժողովին, որը կսկսվի հաջորդ ամիս Դուբայում, հայտնում է Reuters-ը։
Սա կլինի առաջին դեպքը, երբ Պապը կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսին` 1995 թվականին դրա մեկնարկից ի վեր:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է մեկնել Դուբայ, Reuters-ին ասել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը՝ հավելելով, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Վատիկանի այլ աղբյուրներ հայտնում են, որ Հռոմի պապը նոյեմբերի 30-ին մասնակցելու է արարողությանը:
86-ամյա Ֆրանցիսկոսը շրջակա միջավայրի պաշտպանությունը դարձրել է իր պապության առանձնահատկություններից մեկը և անցյալ շաբաթ հանդիպել է COP28-ի նախագահ Սուլթան ալ-Ջաբերին:





























