Մենք Հայաստանի կողմից ենք։ Դադարեցրեք հայկական ժողովրդավարության դեմ ադրբեջանական և ռուսական ագրեսիան։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի) արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մայքլ Ռոթը։
«ԵՄ-ն պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի։ Շնորհակալություն մեր հայ գործընկերներին Հարավային Կովկասում խաղաղության, հաշտության և կայունության մասին ոգեշնչող զրույցի համար»,- նշել է նա՝ Գերմանիայում հայկական պատվիրակության հետ լուսանկար հրապարակելով։





























