ԱՄՆ Կոլորադո նահանգում առնվազն 189 քայքայվող մարմին է հանվել թաղման բյուրոյից, որը «էկոլոգիական հուղարկավորման» ծառայություններ էր առաջարկում:
Երկու շաբաթ առաջ այստեղ 115 դի է հայտնաբերվել այն բանից հետո, երբ ոստիկանությանը տեղեկացրել էին The Return to Nature («Վերադարձ բնություն») թաղման գրասենյակի շենքից եկող սարսափելի հոտի մասին, հայտնում է BBC-ն։
ՀԴԲ-ն այժմ օգնում է նույնականացնել դիերը:
Կոլորադոյի Պենրոուզ քաղաքում գտնվող այս թաղման բյուրոն մասնագիտացած է առանց քիմիական նյութերի, այդ թվում՝ զմռսման հեղուկների, օգտագործման հուղարկավորությունների։ Թաղման համար օգտագործվոմ են նաև կենսաքայքայվող դագաղներ։
Թաղման բյուրոյի սեփականատեր Ջոն Հոլֆորդին մեղադրել են դիակների ոչ պատշաճ պահպանումը թաքցնելու փորձի մեջ:
Պետությունը թույլ է տալիս այսպես կոչված «կանաչ» կամ էկո թաղումներ, սակայն աճյունները պետք է թաղվեն 24 ժամվա ընթացքում կամ պատշաճ կերպով պահվեն սառնարանում:
Դատախազը զգուշացրել է, որ դիակների նույնականացումը շատ ժամանակատար է լինելու՝ մատնահետքերի և ԴՆԹ հավաքելու անհրաժեշտության պատճառով:




























