Նավը, որն իր ողջ անձնակազմով անհետացել էր գրեթե 130 տարի առաջ փոթորկի ժամանակ, գտնվել է լճի հատակին գրեթե կատարյալ վիճակում, գրում է The Telegraph-ը։
ԱՄՆ-ի ևԿանադայի սահմանին գտնվող Հուրոն լճով «Աֆրիկան» քարշելիս է եղել մեկ այլ նավ՝ «Սևերն»-ը, երբ անհետացել է 1895 թվականի հոկտեմբերի ձնաբքի ժամանակ: Կտրված քարշաճոպանի պատճառով «Սևերնը»-ը հայտնվել է Կանադայի Բրյուս թերակղզու ծանծաղուտում, և նրա անձնակազմը փրկվել է, սակայն «Աֆրիկան» այլևս չի երևացել:
«Աֆրիկայի» ուշագրավ հայտնագործությունը տեղի է ունեցել միանգամայն պատահականորեն ամուսնական զույգի կողմից, որը վավերագրական ֆիլմ էր նկարահանում բնության մասին։
Իվոն Դրեբերտը և Զաք Մելնիկը վավերագրական ֆիլմ էին նկարահանում կվագա միդիաների՝ Մեծ լճերի համար օտար տեսակի, մասին, երբ հայտնաբերեցին խորտակված նավը:
«Աֆրիկան» հայտնաբերվել է հեռակառավարվող ստորջրյա սարքավորմամբ մոտ 280 ոտնաչափ խորության վրա։ Սակայն նավը ծածկված է ինվազիվ կվագաներով՝ միդիաների տեսակ, որը հայտնվել է Մեծ լճերում մոտ 30 տարի առաջ, ինչը դժվարացնում էր նավի նույնականացումը:
Նավը ճանաչելու համար ֆիլմի հեղինակները օգնություն են խնդրել պատմաբան Պատրիկ Ֆոլքսից և ծովային հնագետ Սքարլեթ Յանուսասից։




























