Պատանդներին ազատ արձակելու մասին բանակցությունները ՀԱՄԱՍ-ի հետ ձախողվել են վառելիքի մատակարարումից հրաժարվելու պատճառով։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

ՀԱՄԱՍ-ը, Իսրայելը, Կատարը եւ Եգիպտոսը քննարկել են 50 մարդու հնարավոր ազատումը հումանիտար օգնության կայուն հոսքի դիմաց։ Բանակցություններում լուրջ առաջընթաց է նկատվել, բայց Իսրայելը թույլ չի տվել  վառելիք մատակարարել պաղեստինյան անկլավ Եգիպտոսի սահմանից, նշել են պարբերականի զրուցակիցները։

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ թույլ կտան վառելիք տեղափոխել միայն այն բանից հետո, երբ բոլոր պատանդները բաց թողնվեն, նշել է թերթը։ Իսրայելում զգուշանում են, որ վառելիքը կհայտնվի ՀԱՄԱՍ-ի ձեռքում, եւ զինյալները այն կօգտագործեն ռազմական նպատակներով։ ՀԱՄԱՍ-ի «Իզեդդին ալ-Կասամայի բրիգադներ» խմբավորումը ավելի վաղ հայտարարել էր, որ ազատ է արձակել եւս երկու մարդու՝ «հումանիտար պատճառներով», որոնք պատանդ էին վերցվել Իսրայելի վրա հարձակման ժամանակ։