ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ներկա նախագահ Ջո Բայդենի ելույթն Իսրայելի եւ Ուկրաինայի վերաբերյալ նպաստել է «պատերազմի հրահրմանը»։

«Բայդենի ելույթը Իսրայելի գրոտեսկային դավաճանություն է եւ պատերազմի հրահրում։ Ամերիկան նրա համար վերջին տեղում է»,- ասել է նա՝ հանդես գալով կողմնակիցների առջեւ Նյու Հեմփշիրում։ «Դուք, հավանաբար, կավարտեք երրորդ համաշխարհայինով այն պատճառով, որ ոչ բանիմաց նախագահ ունեք»,- ավելացրել է Թրամփը։

Նա համոզված է, որ եթե ինքը լիներ նախագահական աթոռին, իրեն կհաջողվեր թույլ չտալ հակամարտությունն Ուկրաինայում եւ էսկալացիան Մերձավոր Արեւելքում։ «Անազնիվ Ջո Բայդենի թուլությունը կհանգեցնի աղետալի համաշխարհային հակամարտության։ Կներեք՝ արդեն հանգեցրել է»,- ասել է Թրամփը։

Հոկտեմբերի 19-ին Բայդենը ելույթ է ունեցել Սպիտակ տանը՝ տեսաուղերձով դիմելով հայրենակիցներին, որում պնդել է, որ շարունակվի օգնությունն Ուկրաինային եւ Իսրայելին։