Ռոի դե Ժանեյրոյի խոշոր ավազակախմբերից մեկի անդամներն այրել են 35 ավտոբուս եւ մեկ գնացք այն բանից հետո, երբ ոստիկանությունը վնասազերծել է նրանց պարագլուխներից մեկին, տեղեկացրել է G1 պորտալը։

Պորտալի տվյալներով՝ ոստիկանական գործողության ժամանակ, որն իրականացվել է քաղաքի արեւմտյան Տրեշ-Պոնտեշ համայնքում,  սպանվել է Մատեուշ Ռեզենդեն, որը ավազակախմբի պարագլխի զարմիկն է։ Այրված ավտոբուսներից 20-ը պատկանում էր մունիցիպալ ուղեւորատար ընկերությանը, հինգը՝ մասնավոր ընկերությանը, իսկ մնացածը կատարում էր տուրիստական ուղեւորություններ։ Տուժած ուղեւորների մասին չի տեղեկացվել։ Հանցավոր խմբի անդամները այրել են նաեւ անվադողեր ճանապարհներին, ինչի հետեւանքով փակվել են մի քանի մայրուղիներ այն շրջաններում, որտեղ ընդհանուր առմամբ ավելի քան մեկ միլիոն մարդ է ապրում։

12 կասկածյալ ձերբակալված է։ Իշխանությունները տրանսպորտային միջոցների վրա հարձակումը որակել են որպես ահաբեկչություն եւ հայտարարել, որ կձերբակալեն այդ գոտու ավազակախմբերի բոլոր պարագլուխներին։