Յոթ մարդ զոհվել, 25 մարդ տուժել է զանգվածային տրանսպորտային պատահարից ամերիկյան Լուիզիանա նահանգում, տեղեկացրել է նահանգի ոստիկանությունը։
«Նախաքննությունը ցույց է տվել, որ ճանապարհատրանսպորտային պատահարը, որի ժամանակ վնասվել է առնվազն 158 մեքենա, տեղի է ունեցել մառախուղի պատճառով։ Զոհվել է յոթ մարդ։ 25 հոգի վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցներ»,- նշվել է ոստիկանության X-ի հաղորդագրությունում։
Ինչպես տեղեկացրել է NBC հեռուստաալիքը, ՃՏՊ-ն տեղի է ունեցել թանձր մառախուղի պատճառով։




























