Իսրայելին «սպանության ազատ արտոնագիր» են տրամադրել։ Այս մասին ասել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ-Թանին Շուրայի խորհրդի նիստում։

«Մենք ասում ենք բավական է... Անթույլատրելի է, որ Իսրայելին կանաչ լույս տրվի եւ սպանության ազատ արտոնագիր, անթույլատրելի է շարունակել չտեսնել օկուպացիան, պաշարումը»,- ասել է նա։

«Չի կարելի թույլ տալ անջատել ջուրն ու դեղեր եւ պարեն չառաքել։ Մենք կոչ ենք անում լուրջ դիրքորոշում որդեգրել այս վտանգավոր էսկալացիայի հարցում։ Մենք կցանկանայինք հարցնել նրանց, ովքեր աջակցում են պատերազմին, եւ նրանց, ովքեր փորձում են փակել յուրաքանչյուրի բերանը, ով համաձայն չէ դրան. ի՞նչ է լինելու պատերազմից հետո։ Ո՞ւր են գնալու պաղեստինցիները հետո»։