Ավստրալիան Մերձավոր Արեւելքի տարածաշրջան կուղարկի ռազմական ինքնաթիռներ եւ կմեծացնի անձնակազմը «Բուկ» գործողության շրջանակում, տեղեկացրել է երկրի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։

Նա CNN Nine News Australia-ին ասել է, որ կառավարությունը տարածաշրջան է ուղարկել եւս երկու ռազմական ինքնաթիռ, այժմ դրանց ընդհանուր թիվը երեքն է։

«Ավստրալական ինքնաթիռները  եւ անձնակազմի աջակցությունը զգուշության միջոց են արտակարգ իրավիճակներում»,- ասել է Մարլզը։

Ռազմական ինքնաթիռները կուղեկցեն «զգալի թվով անձնակազմին», որպեսզի աջակեն նրան տեղ հասցնել «ոչ մեծ թիմային ջոկատը», տեղեկացրել է Nine News-ը։ Նշվել է, որ ավստրալական ուժերը այնտեղ են գտնվում ոչ թե օպերատիվ պատճառներով, այլ որպես «չնախատեսված դեպք»՝ աջակցելու համար ավստրալացիներին տարածաշրջանում։