ԱՄՆ-ն տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամենամեծ խախտողն է աշխարհում, հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը՝ մեկնաբանելով Պենտագոնի զեկույցը Չինաստանի ռազմական աճի մասին։

Չինաստանի պաշտպանության նախարարությունը Պենտագոնի զեկույցի եզրակաացություններն անվանել է կեղծ։ «ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել զինամթերքներ աղքատացված ուրանով եւ կասետային ռումբերով, ուղարկել է իր ավիակիրները Միջերկրական ծով, իսկ զենքը եւ զինամթերքները՝ Իսրայել։  Դա այսպես կոչված «ավետարան» է, որն իրավապաշտպանը տանում է այդ տարածաշրջա՞ն»,- նշել է Չինաստանի ՊՆ ներկայացուցիչ Ու Ցյանը։

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հինգշաբթի կայցելի Միացյալ Նահանգներ նախքան Ջո Բայդենի եւ Սի Ծինփինի հնարավոր հանդիպումը նոյեմբերին։